«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Դիտեցի Վահագն Ալեքսանյանի սրտաճմլիկ ելույթը ԱԺ-ում

Դիտեցի Վահագն Ալեքսանյանի սրտաճմլիկ ելույթը ԱԺ-ում
07.05.2025 | 13:39

Վահագնը խոսում է «տղամարդկության» մասին, շեշտելով, որ տղամարդը առաջին հերթին պիտի իր խոսքի տերը լինի: Զավեշտալի է լսել նման բան ՔՊ-ի հիմնական քարոզիչներից մեկից, երբ գիտես, որ իրենց իշխանության բոլոր 7 տարիները հիմնված են եղել բացառապես ստի ու կեղծիքի վրա, ինչն էլ հանգել է էն աղետալի վիճակին, որն ունենք այսօր;

Վահագնը խոսում է քրիստոնեությունից: Զավեշտալի է լսել դա մեկից, ում թիմը իշխանության գալու առաջին իսկ օրվանից ամեն կերպ թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին, մշտապես անհարգել եկեղեցական բարձրաստիճան սպասավորներին, ընդհուպ մինչև կաթողիկոս:

Վահագնը խոսում է «ընտանիք մտնելու անթույլատրելիության մասին»:

Զավեշտալի է լսել նման բան մեկից, ով իշխանության է եկել դագաղներով, հեր, մեր, երեխա թիրախավորելով ու ցայսօր հանդիսանում է ՔՊ ամենակեղտոտ քարոզչության խոսափողներից մեկը:

Վահագնը խոսում է «մոր սրբության մասին»: Զավեշտալի է լսել սա մեկից, որի իշխանական թիմը թիրախավորում, ասֆալտով է տալիս ու դատում պատերազմում զոհված տղերքի ծնողներին:

Վահագնը խոսում է «միայնակ մայրերի» դժվար կյանքի մասին: Զավեշտալի է լսել դա մեկից, ում թիմի հանցավոր ոչ կոմպետենտության, եթե կուզեք՝ դավաճանության արդյունքում մենք ունեցանք հազարավոր միայնակ մայրեր, որդեկորույս ծնողներ, ծնողազուրկ երեխաներ։

Վահագնը փորձում է մանիպուլացնել, թե իբր հարձակում է եղել իր մոր վրա, երբ բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է, որ ագրեսորը այդ միջադեպի եղել է հենց իր մայրը, գուցե այդ թվում իրենց իսկ կեղտոտ քարոզչության ազդեցության հետևանքով:

Ես անկեղծ ցավում եմ, որ Վահագնը մեծացել է առանց հայր, բայց իր հսկայական բացը բարոյականության մեջ չի կարելի պայմանավորել դրանով, քանզի ինձ հայտնի են շատ մայրեր, որոնք միայնակ մեծացրել են արժանապատիվ քաղաքացիներ, էս դեպքում, սակայն, ունենք լիովին այլ արդյունք:

Վազգեն ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ